Նիկոլ Փաշինյանն ու Գագիկ Ծառուկյանը քննարկել են խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացման հարցեր

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանին։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետի խոսնակ Արման Եղոյանը։

Եղոյանը նշել է, որ հանդիպմանը քննարկվել են հայաստանյան ներքաղաքական զարգացումներին, այդ թվում՝ խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացմանն առնչվող հարցեր։

Նշենք, որ վարչապետը հայտարարում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան դեկտեմբերին։ Այդ հարցի շուրջ վարչապետը հանդիպումներ է ունենում խորհրդարանական խմբակցությունների հետ։