Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է՝ անհրաժեշտ է քաջալերել և ոչ թե մեղադրել այն պատգամավորներին, ովքեր հանդես են գալիս գործող ԱԺ-ն լուծարելու և դեկտեմբերին արտահերթ ընտրություններ անցկացնելու օգտին:
«Նրանք, ըստ էության, կատարում են ձեր պահանջը։ Քաջալերենք բոլոր նրանց, ովքեր ընդունում են, որ չկա ոչինչ ավելի բարձր՝ քան ժողովրդի կամքը։ Դուխո՛վ», - գրել է վարչապետը:
Նշենք, որ դեկտեմբերին արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը կողմ են արտահայտվել պատգամավորներ Գևորգ Կոստանյանն ու Արման Սահակյանը։