Պեկինը ամերիկյան իշխանություններից պահանջել է ամբողջությամբ դադարեցնել Թայվանին սպառազինության մատակարարումները: Այս մասին այսօր Պեկինում` ԱՄՆ պետքարտուղար Մայք Փոմփեոյի հետ բանակցությունների ընթացքում հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին:
«Ամերիկյան կողմը պետք է դադարեցնի բոլոր պաշտոնական կամ միջբանակային շփումները Թայվանի հետ, վերջ տա զենքի մատակարարումներին կղզի», - նշել է Չինաստանի արտգործնախարարը: