Չինաստանի իշխանությունները հաստատել են Ինտերպոլի ղեկավարի ձերբակալության մասին լուրը

Ինտերպոլի նախագահ Մեն Խունվեյ, արխիվ

Հոկտեմբերի 7-ին պաշտոնական Պեկինը հաստատել է Ինտերպոլի նախագահ, Չինաստանի քաղաքացի Մեն Խունվեյի ձերբակալության մասին լուրը:

Աշխարհի ամենաազդեցիկ միջազգային իրավապահ կառույցի ղեկավարը անհետացել էր սեպտեմբերի վերջին` Չինաստան մեկնելուց հետո: Չինաստանի իշխանությունները հայտարարում են, որ Ինտերպոլի ղեկավարին ձերբակալել են սեպտեմբերի 25-ին` Պեկին ժամանելուն պես: Նրան, ըստ Reuters գործակալության, կասկածում են հանցավոր գործունեություն ծավալելու` մասնավորաբար կոռուպցիոն գործարքների մեջ ներգրավված լինելու մեջ:

Կիրակի օրը Ինտերպոլի` Լիոնում գտնվող կենտրոնակայանում ստացվել է նաև Խունվեյի հրաժարականի դիմումը: