Հայ դիրքապահները Երասխի հատվածում սահմանախախտ են հայտնաբերել. ՀՀ ՊՆ խոսնակ

Արծրուն Հովհաննիսյան, արխիվ

Հայ դիրքապահները Նախիջևանի ուղղությունից դեպի Երասխ հատվածում հայտնաբերել են սահմանախախտ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հայաստանի պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։

Հովհաննիսյանը նշում է, որ այլ մանրամասներ այս պահին չեն կարող հայտնել։