Ռուսաստանում 20 տարվա ազատազրկման դատապարտված ուկրաինացի ռեժիսոր Օլեգ Սենցովը 145 օր տևած հացադուլը կդադարեցնի հոկտեմբերի 6-ին։ Այդ մասին նա հայտարարել է գրավոր նամակով, որը հրապարակվել է փաստաբան Դմիտրի Դինզեի միջոցով:
Մայիսի 14-ին Սենցովը հացադուլ էր հայտարարել ռուսական բանտերում պահվող ուկրաինացի քաղբանտարկյալներին ազատ արձակելու պահանջով: Նրանց թիվը 64 է:
Վլադիմիր Պուտինի վարչակազմը, սակայն, որևէ կերպ չի արձագանքել այդ պահանջներին, ավելին՝ ռուսաստանյան իշխանությունները շարունակաբար պնդում էին, որ ավելի քան չորս ամիս հացադուլի մեջ գտնվող դատապարտյալի վիճակը «կայուն է»:
Սենցովը նշում է, որ «145 օրվա ընթացքում կորցրել է 20 կիլոգրամ քաշ, մաշվել է օրգանիզմը, սակայն նպատակին չի հասել»: