Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր հրամանագիր է ստորագրել Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավոր Ռուզաննա Հակոբյանին, Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, նույն պալատի նախագահ նշանակելու մասին՝ վեց տարի ժամկետով:
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Ադրինե Ղուկասյանը, Բարձրագույն դատական խորհրդի առաջարկությամբ, նշանակվել է Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր:
Հրամանագրերի տեքստերը հրապարակված են Հայաստանի նախագահի պաշտոնական կայքէջում: