Փաշինյանն այսօր մեկնում է Փարիզ՝ մասնակցելու Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր եռօրյա աշխատանքային այցով կմեկնի Ֆրանսիա:

Ըստ վարչապետի պաշտոնական կայքէջի, կառավարության ղեկավարը Փարիզում կմասնակցի աշխարհահռչակ հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին:

Շառլ Ազնավուրը մահացավ հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում: Նրա հուղարկավորությանը սգո օր է հայտարարվելու Հայաստանում և Արցախում: