Կառավարությունը քննարկում է համաներում հայտարարելու հարցը

Կառավարության շենքը Երևանում

Կառավարության նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված է նաև համաներում հայտարարելու մասին որոշման նախագիծը։

Հարցն, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, կքննարկվի դռնփակ։

«Հարցը մենք կքննարկենք դռնփակ ռեժիմով, որովհետև օրենքը նախատեսում է, որ ԱԺ հանձնաժողովի նիստում քննարկում պետք է լինի դռնփակ: Տրամաբանական չի լինի, եթե կառավարությունը դռնբաց նիստում քննարկի», - ասաց վարչապետը։