Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Շտայնմայերին Գերմանիայի ազգային տոնի առթիվ

Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայեր, արխիվ

Նախագահ Արմեն Սարգսյանը այսօր շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերին երկրի ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ:

Հայաստանի նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչության հաղորդագրության համաձայն՝ Սարգսյանը Շտայնմայերին մաղթել է քաջառողջություն և ամենայն բարիք, իսկ Գերմանիայի բարեկամ ժողովրդին՝ բարօրություն: