Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե և դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ` արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հանձնարարությամբ Հայաստանի Հանրապետության բոլոր դիվանագիտական և հյուպատոսական ներկայացուցչություններում բացվել են սգո մատյաններ: Այս մասին Ֆեյսբուքում գրել է արտգործնախարարության խոսնակ Տիգրան Բալայանը:
Շառլ Ազնավուրը մահացավ հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում: Նրա հուղարկավորությանը սգո օր է հայտարարվելու Հայաստանում և Արցախում: