Շառլ Ազնավուրի հուղարկավորության օրը Արցախում կհայտարարվի սգո օր: Այս մասին «Ազատությանը» փոխանցեց Լեռնային Ղարաբաղի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դավիթ Բաբայանը։
Ֆրանսահայ աշխարհահռչակ շանսոնյե և դերասան, Հայաստանի Ազգային հերոս Շառլ Ազնավուրը մահացավ հոկտեմբերի 1-ին՝ 94 տարեկան հասակում:
Նույն օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ Ազնավուրի հուղարկավորությանը սգո օր է հայտարարվելու Հայաստանում: