Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանի աշխատասենյակում բանակցություններ է վարում խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ:
Վարչապետը Ազգային ժողովի առջև հրավիրած հանրահավաքից էր եկել խորհրդարան՝ արտահերթ ընտրությունների շուրջ բանակցություններ վարելու նպատակով:
Այսօր ավելի վաղ վարչապետի կոչով քաղաքացիները հավաքվել էին Ազգային ժողովի շենքի մոտ: «Ֆեյսբուք»-ի ուղիղ եթերում ՀՀ վարչապետը նշել էր, որ ինքը տեղեկություն է ստացել, որ ՀՀԿ-ն ԱԺ արտահերթ նիստ է հրավիրել և պատրաստվում է կողմ քվեարկել ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխությունների նախագծին, որի համաձայն՝ Ազգային ժողովի նիստի աշխատանքները որևէ պատճառով խոչընդոտելու դեպքում այն կարող է ընդհատված համարել: Ազգային ժողովն արտահերթ նիստում 67 կողմ ձայնով ընդունեց Ազգային ժողովի կանոնակարգ-օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը կարող է հնարավորություն ստեղծել տապելելու Ազգային ժողովի լուծարման և արտահերթ ընտրությունների նշանակման գործընթացը։