Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեքշաբթի երեկոյան Բաղրամյան պողոտայում հրավիրած հանրահավաքում հայտարարեց, որ կառավարությունում «Բարգավաճ Հայաստան» և ՀՅ Դաշնակցություն կուսակցությունների ներկայացուցիչները կազատվեն աշխատանքից:
Իր նման որոշումը նա հիմնավորեց Ազգային ժողովի կանոնակարգ օրենքում վիճահարույց փոփոխությունների հարցով «Ծառուկյան» և ՀՅ Դաշնակցություն խմբակցությունների պատգամավորների քվեարկությամբ:
Այդ փոփոխությունները, հիշեցնենք, այսօր երեկոյան ընդունվեցին 67 կողմ ձայներով: