«Ազնավուրը օրինակ է ինձ համար». Սերժ Թանկյան

System Of A Down ռոք խմբի մեներգիչ և երգահան Սերժ Թանկյանը ֆեյսբուքյան էջում տեղադրած գրառմամբ ցավակցություն է հայտնել Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ:

«Ես իմ կյանքում սովորաբար փորձում եմ որևէ բանի համար չափսոսալ, բայց կա մեկ բան, որ շատ եմ ափսոսում՝ այդպես էլ երբեք չհանդիպեցի այդ զարմանալի մարդուն: Նա աշխարհին ոգեշնչել է իր երաժշտությամբ և ֆիլմերով, և դարձել մի բացառիկ մարդու օրինակ, ով մեկ երկրի մեծ քաղաքացի է և օգնում է մեկ ուրիշ երկրին: Շառլ Ազնավուրը շատ առումներով օրինակ է ինձ համար, արվեստագետ, ակտիվիստ, հայրենասեր և ինտերնացիոնալիստ: Մենք քեզ շատ ենք կարոտելու, սիրելի պարոն Ազնավուր, խաղաղությամբ հանգչես», - գրել է Թանկյանը: