Աշկինը, Մուրոն և Սթրիքլանդը՝ ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ

Արթուր Աշկինը, Ժերար Մուրոն և Դոնա Սթրիքլանդը՝ ֆիզիկայի բնագավառում Նոբելյան մրցանակի դափնեկիրներ, Ստոկհոլմ, 2-ը հոկտեմբերի, 2018թ.

Ամերիկացի Արթուր Աշկինը, ֆրանսիացի Ժերար Մուրոն և կանադացի Դոնա Սթրիքլանդն արժանացել են այս տարվա Նոբելյան մրցանակին ֆիզիկայի բնագավառում:

Շվեդիայի գիտությունների արքայական ակադեմիան նշել է, որ «լազերային ֆիզիկայի ոլորտում երեք ֆիզիկոսների նորարար աշխատանքը ստեղծում է կյանքի մեխանիզմների կառավարումը հետազոտելու նոր հնարավորություններ»: