Երևանի «Ազնավուր»-ի կենտրոնում բացվել է Սգո մատյան՝ ի հիշատակ Շառլ Ազնավուրի։
Վաղ առավոտից քաղաքացիների հոսքը չի դադարում, մարդիկ գալիս են կենտրոն, գրառում կատարում հուշամատյանում, ծաղիկներ խոնարհում։
«Շառլ Ազնավուրն ինձ համար մեծ մարդ է եղել, իմ ամենասիրած կոմպոզիտորներից, ու ինձ համար շատ մեծ վիշտ եղավ, երբ իմացա, որ նա այլևս մեզ հետ չէ, բայց նաև նշեմ, որ նման մեծ մարդիկ չեն լքում մեզ, նրանց հոգին միշտ մեզ հետ է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հայաստանում ֆրանսիական համալսարանի ուսանողներից մեկը։
Նշենք, որ հուշամատյանում գրառում կատարեց նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Շառլ Ազնավուրը մահացել է հոկտեմբերի 1-ին՝ 94-տարեկան հասակում։