Շառլ Ազնավուրի մահը և՛ Հայաստանի, և՛ Ֆրանսիայի համար հսկայական կորուստ է, նա մարդ էր, ով իր մեջ կրում էր ֆրանսերեն լեզուն և տարածում աշխարհով, և սա երկու երկրների համար ահռելի կորուստ է, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոտը։
Լաքոտն Ազնավուրի հրապարակում էր, որտեղ տեղի է ունենում մոմավառություն՝ ի հիշատակ աշխարհահռչակ շանսոնյեի։
«Ազատության» հարցին, թե հուղարկավորության հետ կապված տեղեկություններ կա՞ն՝ որտե՞ղ և ե՞րբ է այն տեղի ունենալու, դեսպանը պատասխանեց. - «Չէ, դա ընտանիքի որոշելու հարցն է»։
Նշենք, որ մարդկանց հոսքն Ազնավուրի հրապարակ չի դադարում, այնտեղ են նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։