«Մենք հայ ժողովրդի հետ կսգանք ֆրանսիացիների սուգը», - Թվիթերի իր էջում գրել է Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն՝ անդրադառնալով ֆրանսահայ աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի մահվանը։
«Խորապես ֆրանսիացի, հոգով կապված իր հայկական արմատներին, աշխարհով մեկ ճանաչված Շառլ Ազնավուրն ուղեկցել է երեք սերնդի ուրախությանն ու տխրությանը: Նրա գլուխործոցները, նրա ժառանգությունը, նրա յուրահատուկ փայլը դեռ երկար ժամանակ կենդանի կպահեն Ազնավուրի հիշատակը», - գրել է Ֆրանսիայի նախագահը:
Մակրոնը տեղեկացրել է, որ շանսոնյեին հրավիրել էր երևանյան ուղևորությանը՝ մասնակցելու Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովին։ «Նա պետք է երգեր այնտեղ: Մենք հայ ժողովրդի հետ կսգանք ֆրանսիացիների սուգը», - գրել է Մակրոնը։
Շառլ Ազնավուրը մահացել է այսօր՝ 94-տարեկանում։