Բժշկության ասպարեզում 2018 թվականի Նոբելյան մրցանակի դափնեկիրներ են դարձել ամերիկյան Հյուսթոնի համալսարանի պրոֆեսոր Ջեյմս Ալիսոնը և ճապոնական Կիոտո քաղաքի համալսարանի աշխատակից Տասուկու Հոնձյոն:
Այս մասին այսօր կեսօրին Ստոկհոլմում հայտարարեց Շվեդիայի թագավորկանա ակադեմիայի Նոբելյան հանձնաժողովը:
Ալիսոնը և Հոնձյոն հեղինակավոր այս մրցանակին արժանացել են քաղցկեղի իմունոտերապիայի նոր մեթոդ հայտնագործելու համար: Այս գիտնականների անունները վերջին տարիներին պարբերաբար շրջանառվում էին, որպես բժշկության ասպարեզում Նոբելյան մրցանակի հավակնորդներ: