Փաշինյանը կոչ է անում թողնել ծխելը. վարչապետը աշխատանքի է մեկնել հեծանիվով

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր առավոտյան աշխատանքի է մեկնել հեծանիվով, այդ ողջ ընթացքում նաև ֆեյսբուքյան ուղիղ հեռարձակում իրականացնելով։

Վարչապետը պարզաբանել է, որ դա անում է առողջ ապրելակերպ քարոզելու համար։ Ճանապարհի ավարտին՝ արդեն հասնելով կառավարության շենք, Փաշինյանը բոլորին կոչ է արել թողնել ծխելը։