Մեկնարկել է ռուսական S-300 հրթիռային համակարգերի առաքումը Սիրիա

Ռուսական արտադրության S-300 հակաօդային պաշտպանության հրթիռային համակարգերի մատակարարումը Սիրիայի Զինված ուժերին արդեն իսկ մեկնարկել է, վկայակոչելով Վլադիմիր Պուտինին՝ հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը:

Ռուսաստանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարի խոսքով ռուսաստանցի զինվորականները իրենց միջազգային գործընկերներին են ներկայացրել Սիրիայում ստեղծված ողջ կացությունը` բացատրելով հակաօդային պաշտպանության համակարգերի առաքման անհրաժեշտությունը:

«S-300 համակարգերի մատակարարման նպատակը Սիրիայում գործող ռուսաստանյան օդուժի անվտանգության լիարժեք ապահովումն է», - պնդում է Սերգեյ Լավրովը: