Նախագահ Արմեն Սարգսյանի այսօրվա հրամանագրով՝ Ռոմիկ Մարգարյանը նշանակվել է Հայաստանի զինված ուժերի թիկունքի պետ-վարչության պետ:
Հրամանագրի տեքստը տեղադրված է նախագահի պաշտոնական կայքէջում։
Նշենք, որ 2013-ից այս պաշտոնը զբաղեցնող Նորայր Յոլչյանն աշխատանքից ազատվել է անցած ամիս։