Սլովակիայում հետաքննող լրագրող Յան Կուցիակի սպանությունը հանգեցրել է մի շարք պաշտոնանկությունների, հրաժարականների՝ կառավարությունում և իշխող կուսակցությունում:
Միջազգային լրատվական աղբյուրների փոխանցմամբ՝ հինգշաբթի առավոտյան ոստիկանությունը ձերբակալել է Կուցիակի և նրա ընկերուհու սպանության մեջ կասկածվող անձանց, որոնց ինքնությունը, սակայն, պաշտոնական մարմինները չեն բացահայտում:
Լրագրողի սպանությունը ամենաաղմկահարույց հանցագործությունն է Սլովակիայում վերջին մի քանի տարվա ընթացքում:
27-ամյա Կուցիակի և նրա ընկերուհու մարմինները ոստիկանությունը հայտնաբերել է մայրաքաղաք Բրատիսլավայից 65 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Վելկա Մակա քաղաքում գտնվող նրանց բնակարանում:
Լրագրողը աշխատում էր Aktuality.sk կայքում: Համագործակցելով «Կոռուպցիայի և կազմակերպված հանցավորության հետաքննությունների միջազգային կենտրոնի» (OCCRP) հետ՝ նա հետաքննում էր Սլովակիայի քաղաքական գործիչների հանցավոր կապերը իտալական մաֆիայի հետ:
Կուցիակի սպանությանը հաջորդել են մի շարք բարձրաստիճան պաշտոնյաների՝ այդ թվում վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի, ներքին գործերի նախարարի հրաժարականները: