Հայաստանի վարչապետի տիկին Աննա Հակոբյանի նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում, հոկտեմբերի 5-ից 7-ը նախատեսվում է ռուսաստանցի մեկ տասնյակից ավելի կանանց այցը Հայաստան և Լեռնային Ղարաբաղ։
Ըստ Աննա Հակոբյանի գրասենյակի, խմբում ընդգրկված են Ռուսաստանի հասարակական-քաղաքական, մշակույթի, մարզական, գրական, լրատվական ոլորտների ականավոր գործիչներ:
Նրանք Երևան կժամանեն հոկտեմբերի 5-ին, իսկ հոկտեմբերի 6-ին Աննա Հակոբյանի ուղեկցությամբ կմեկնեն Արցախ, որտեղ առաջնագծից խաղաղության իրենց ուղերձը կհղեն հակամարտության բոլոր կողմերին:
Աննա Հակոբյանը «Կանայք հանուն խաղաղության» արշավի մեկնարկը հայտարարել է այս տարվա հուլիսի 24-ին՝ Մոսկվայում: