ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջ քաշած «Նախևառաջ Ամերիկան» կարգախոսը պիտանի չէ աշխարհի առաջ ծագած մարտահրավերները լուծելու համար: Այդ մասին Թվիթերի էջում գրել է Գերմանիայի արտգործնախարար Հայկո Մաասը:
«Գլոբալացումը, տեղեկատվական տեխնոլոգիաները, կլիմայի փոփոխությունները սահմաններ չեն ճանաչում, «Նախևառաջ Ամերիկան» կարգախոսով այդ հարցերը չեն լուծվի: Այդ մարտահրավերներին մենք կարող ենք միայն միասին՝ միջազգային համագործակցության ճանապարհով հակազդել», - Թվիթերում գրել է Մաասը:
Նախարարը Գերմանիայի պատվիրակության կազմում այժմ ներկա է Նյու Յորքում ընթացող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 73-րդ նստաշրջանին: