Ռուսաստանի նախագահը վաղը կարճատև աշխատանքային այցով կմեկնի Բաքու, որտեղ կհանդիպի Ադրբեջանի ղեկավարությանը, կմասնակցի միջտարածաշրջանային համաժողովին, ինչպես նաև կհետևի Ձյուդոյի միջազգային մրցաշարի երզրափակիչ խաղերին, հաղորդում է Կրեմլը:
«Ադրբեջանի հետ համագործակցությունը, այդ թվում՝ նախարարների մակարդակով, շատ ակտիվ է», - լրագրողներին ասել է նախագահ Պուտինի օգնական Յուրի Ուշակովը, հիշեցնելով, որ երկու առաջնորդները վերջին անգամ հանդիպել էին շաբաթներ առաջ՝ սեպտեմբերի 1-ին՝ Սոչիում:
Բաքվում կայանալիք հանդիպումներից հետո երկու առաջնորդները կմեկնեն Դուշանբե՝ ԱՊՀ գագաթնաժողով, որին մասնակցելու է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը: