Եվրամիությունը խոստանում է շարունակել նոր վճարային համակարգ ստեղծելու փորձերը, ինչը թույլ կտա իր ընկերություններին Իրանի հետ առևտուր անել՝ չնայած ԱՄՆ-ի կողմից Թեհրանի նկատմամբ պատժամիջոցների վերականգնմանը:
Երեկ ուշ երեկոյան ՄԱԿ-ում Եվրամիության և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հանդիպումից հետո կողմերը հանդես են եկել հայտարարությամբ, ասելով, որ կշարունակեն վճռականորեն «պաշտպանել իրենց տնտեսվարողների ազատությունը օրինական բիզնես վարելու հարցում»: