Բողոքի ցույց կառավարության շենքի մոտ

Արարատի մարզի Նարեկ համայնքի բնակիչները բողոքի ցույց են իրականացնում կառավարության շենքի մոտ։

Ցուցարարները պնդում են, որ համայնքում ջուր կա, բայց իրենց ջուր չի հասնում, դաշտերը չորացել են։

Կառավարությունից ցուցարարների հետ հանդիպեց փոխվարչապետ Տիգրան Ավինյանի օգնական Միքայել Նահապետյանը։ Նա ասաց, որ խոսել է Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահի հետ, վերջինս հավաստիացրել է, որ խնդիրը կլուծվի, համայնքը ջուր կունենա։

Հարցը, թե ինչո՞ւ մինչ այս պահը հնարավոր չի եղել լուծել համայնքի ջրի խնդիրը, Նահապետյանը թողեց անպատասխան։