Կենտրոնական ընտրական հանձնաժողովն (ԿԸՀ) այսօր արտահերթ նիստում ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների նախնական արդյունքները և կազմեց արձանագրություն։
Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանի, ընտրելու իրավունք ունեցող անձանց թիվը եղել է 848 հազար 346, ընտրությանը մասնակցել է 370 հազար 365 քաղաքացի, կամ 43.66 տոկոսը։ 7 հազար 517 քվեաթերթիկ համարվել է անվավեր։
Բոլոր 475 տեղամասերում կատարված հաշվարկով «Ւմ քայլը» դաշինքի օգտին քվեարկել է 294 հազար 109 քաղաքացի կամ ընտրության մասնակիցների 81.05 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության օգտին քվեարկել է 25 հազար 219 ընտրող կամ ընտրության մասնակիցների 6.95 տոկոսը, «Լույս» դաշինքը ստացել է 18 հազար 112 ձայն, կամ ստացել է ձայների 4.99 տոկոսը, «Երկիր Ծիրանի» կուսակցության օգտին քվեարկել է 5 հազար 59 անձ, կամ 1.39 տոկոսը, «Ժառանգություն» կուսակցության օգտին քվեարկել է 2 հազար 709 ընտրող, կամ մասնակիցների 0. 75 տոկոսը, ՀՅ Դաշնակցությունը ստացել է 5 հազար 882 ձայն, կամ ձայների 1. 62 տոկոսը, «Երևանի Հանրություն» կուսակցությունների դաշինքի օգտին քվեարկել է 2 հազար 502 քաղաքացի, կամ 0.59 տոկոսը, «Երևանցիներ» կուսակցությունների դաշինքը ստացել է 2 հազար 985 ձայն, կամ ձայների 0.82 տոկոսը, «Ժողովրդավարական ուղի» կուսակցությունը հավաքել է 799 ձայն, կամ ձայների 0.22 տոկոսը, «Հայք» (Հայկազուններ) կուսակցության օգտին քվեարկել է 692 անձ, կամ քվեարկողների 0.19 տոկոսը, «Ռեֆորմիստներ» կուսակցության օգտին քվեարկել է 792 քաղաքացի, կամ՝ 0.22 տոկոսը, «Օրինաց երկիր» կուսակցությունը հավաքել է 3 հազար 948 ձայն, կամ ձայների 1.09 տոկոսը։
Վերջնական արդյունքները կամփոփվեն 7 օր անց՝ սեպտեմբերի 30-ին։