Կիրակի օրը Ռուսաստանում կայացած նահանգապետական ընտրությունների երկրորդ փուլում Կրեմլի աջակցությունը վայելող միանգամից երկու թեկնածուներ ծանր պարտություն են կրել:
Խաբարովսկի երկրամասում «Եդինայա Ռոսիա» կուսակցության թեկնածու, գործող նահանգապետ Վյաչեսլավ Շպորտը պարտվել է ազգայնական Լիբերալ դեմոկրատական կուսակցության անդամ Սերգեյ Ֆուրգալին: Ընդդիմադիր թեկնածուն ստացել է ընտրողների 69 տոկոսի քվեն:
Լիբերալ դեմոկրատական կուսակցության մեկ այլ թեկնածու` Վլադիմիր Սիպյագինը, քվեների 57 տոկոսով հաղթել է Վլադիմիրի մարզի նահանգապետի պաշտոնի համար մղվող պայքարում: Նրա հակառակորդ՝ գործող նահանգապետ, «Եդինայա Ռոսիա» կուսակցության անդամ Սվետլանա Օռլովայի օգտին քվեարկել է վլադիմիրցի ընտրողների ընդամենը 37․5 տոկոսը:
Տե՛ս նաև այստեղ