ԱԺ փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Բելառուս

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանով, արխիվ

Հայաստանի Ազգային ժողովի նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովի գլխավորած պատվիրակությունը Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի հրավերով այսօր աշխատանքային այցով մեկնել է Մինսկ:

ՀՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի վարչության փոխանցմամբ՝ պատվիրակությունը կմասնակցի երկու երկրների խորհրդարանների համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 11-րդ նիստի աշխատանքներին:

Նախատեսվում են հանդիպումներ Բելառուսի Ազգային ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Վլադիմիր Անդրեյչենկոյի և Հանրապետության խորհրդի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի հետ: Պատվիրակությունը կայցելի նաև «Բրեստի ամրոց-հերոս» հուշահամալիր, կհանդիպի Բրեստի նահանգապետի հետ: