Քննչական կոմիտեն ընտրախախտումների վերաբերյալ 25 հաղորդում-ահազանգ է ստացել

ՀՀ քննչական կոմիտեն ժամը 20:30-ի դրությամբ ստացել է առերևույթ ընտրախախտումների դեպքերի վերաբերյալ 25 հաղորդում-ահազանգ, ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Կամո Սահակյանը:

«Դրանցից 8-ը վերաբերում են քվեարկության գաղտնիությունը խախտելու դեպքերին, իսկ 17-ը կրկնակի քվեարկության փորձերին»,- մանրամասնեց Սահակյանը:

Իրականացվում են գործողություններ՝ հաղորդում - ահազանգերում ներկայացված հանգամանքները պարզելու և քրեական գործեր հարուցելու հարցը քննարկելու համար: