Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը քվեարկեց «հանուն Երևանի զարգացման, առաջընթացի»։
«Հանուն նրա, որպեսզի մենք է՛լ ավելի լավ մայրաքաղաք ունենանք», - ասաց Բաբլոյանը։
Հարցին, թե ինչպե՞ս են այս ընտրությունները տարբերվում նախորդ ընտրություններից, Բաբլոյանը պատասխանեց. - «Չեմ ասի, որ շատ մեծ տարբերություններ կան, բայց ամեն դեպքում ինձ համար հանդուրժողականությունն ընտրական գործընթացում կարևոր տեղ ունի։ Պայքարը միշտ թեժ է լինում, բոլորն ուզում են, որ անպայման ունենան լավագույն արդյունքները, բայց երբեք չպետք է անձնավորել, մեկը մյուսին վիրավորել: Ցավոք, եղան նման դեպքեր, բայց հուսով եմ՝ մենք կամաց-կամաց է՛լ ավելի առաջ կգնանք և ժողովրդավարությունն է՛լ ավելի կամրապնդվի»։