Րաֆֆի Հովհաննիսյանը քվեարկեց «հանուն ազատ ու արժանապատիվ» մայրաքաղաքի

Երևանի ավագանու ընտրություններում 9/06 ընտրատեղամասում իր քվեարկությունը կատարեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր, կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը։

Նա քվեարկեց հանուն ազատ ու արժանապատիվ մայրաքաղաքի։

«Ես քվեարկել եմ հանուն ազատ, արժանապատիվ և առաջարար մեր մայր քաղաքի և հայրենիքի, և բարի ընտրություն եմ մաղթում մեր բոլոր համաքաղաքացիներին և մրցակից բոլոր ուժերի թեկնածուներին։ Թող այսօր բարին լինի և վաղն արդեն արդյունքով հանդերձ մենք լծվենք աշխատանքի», - ասաց Հովհաննիսյանը։

Քվեարկությունից առաջ լրագրողների հետ ճեպազրույցում Հովհաննիսյանը նաև ասել էր, որ կա քաղաքական գործընթաց, որը քայլ առաջ է, և հույս հայտնեց, որ գիտակից երևանցին «խղճի մտոք կքվեարկի» և կունենա իր իշխանությունը։

«Ցուցակագրումների մասին տարբեր տեղեկություններ մեզ հասել են, տեղեկությունը մենք փոխանցել ենք իրավապահներին», - ասաց Հովհաննիսյանը։