«Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղին անցնում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության ապահովման միջով»,- այս մասին այսօր հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ելույթ ունենալով երկրի Միլլի Մեջլիսում՝ Ադրբեջանի խորհրդարանի հիմնադրման 100-ամյակին նվիրված միջոցառմանը:
Ալիևը հերթական անգամ շեշտել է՝ Ադրբեջանը չի հրաժարվի իր սկզբունքային դիրքորոշումից: «Լեռնային Ղարաբաղը չի կարող կարգավիճակ ունենալ Ադրբեջանի ինքնիշխանությունից դուրս»- հայտարարել է նա: