Զոհրաբյանը դարձյալ Մարությանին հրավիրում է ուղիղ եթերում բանավիճելու

Նաիրա Զոհրաբյան, Էրեբունի վարչական շրջան, 20-ը սեպտեմբերի, 2018 թ․

Երևանի ավագանու արտահերթ ընտրություններում քաղաքապետի ԲՀԿ թեկնածուՆաիրա Զոհրաբյանն այսօր դարձյալ ՔՊ-ից իր մրցակից Հայկ Մարությանին հրավիրեց ուղիղ եթերում բանավիճելու: Էրեբունի վարչական շրջանում քարոզարշավի ժամանակ Զոհրաբյանը, մասնավորապես, ասաց․

«Նորից կրկնում եմ իմ առաջարկը, կա օրուկես ժամանակ, Հայկ Մարությանին հրվիրում եմ ուղիղ եթերում բանավիճելու: Առանց նախապես ձայնագրվելու: Այսօրվա իբր բանավեճը ծիծաղելի է՝ կարծեմ 10 հոգու մասնակցությամբ: Ո՞վ է տեսել բանավեճ՝ նախապես տեսաձայնագրված: Դա վիրավորանք է թեկնածուների հասցեին:

Պարոն Մարության, հրավիրում եմ ձեզ, ձեր ընտրած օրակարգով, ձեր ընտրած հեռուստաեթերով: Մեղմացնում եմ պայմանները՝ օրակարգն ընտրեք դուք, տեղն ընտրեք դուք: Ուղիղ եթեր՝ միայն ձեզ հետ: Որպեսզի երևանցին տեսնի, թե Նիկոլ Փաշինյանի վարկանիշի և ՆիկոլՓաշինյանի թիկունքում թաքնված անձն ինչպիսի քաղաքապետ կլինի»: