Նախագահը այցելել է Չինաստանի դեսպանություն և շնորհավորել առաջիկա տոնի առթիվ

Լուսանկարը՝ նախագահականի

Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանություն:

Հայաստանի նախագահի գրասենյակի հաղորդագրության համաձայն՝ Արմեն Սարգսյանը շնորհավորել է դեսպան Թիեն Ըրլոնգին, դեսպանության անձնակազմին և ի դեմս նրանց՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին առաջիկա տոնի՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման օրվա առթիվ: