Պորոշենկո․ Երբ Ղրիմը անցնի Կիևի վերահսկողության տակ, Սևաստոպոլում այլևս ռուսական ռազմակայան չի լինի

Ուկրաինայի նախագահ Պետրո Պորոշենկոն ամենամյա ուղերձով է հանդես գալիս խորհրդարանում, Կիև, 20-ը սեպտեմբերի, 2018թ․

Ուկրաինայի նախագահը խոստացել է Սահմանադրությունից հանել դրույթը, որը թույլ է տալիս ռուսական նավատորմի տեղակայումը Ղրիմի տարածքում:

«Երբ բռնազավթված թերակղզին անցնի Կիևի վերահսկողության տակ, Սևաստոպոլում այլևս ռուսական ռազմակայան չի լինի», - այսօր հայտարարել է Պետրո Պորոշենկոն՝ ժողովրդին ուղղված ամենամյա ելույթում:

Մինչ այդ Գերագույն Ռադան հավանություն էր տվել և Սահմանադրական դատարան էր ուղարկել նախագահի ներկայացրած օրենսդրական փաթեթը, որն առաջարկում է Եվրամիությանն ու ՆԱՏՕ-ին անդամակցելու Ուկրաինայի ձգտումը ամրագրել երկրի մայր օրենքում և պարտավորեցնել կառավարություններին աշխատել այդ ուղղությամբ:

Վաղն էլ, ըստ պաշտոնյաների, Կիևը կծանուցի Ռուսաստանին, որ մտադիր չէ երկարաձգել երկկողմ բարեկամության, համագործակցության և գործընկերության պայմանագիրը: