ՆԱՏՕ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել ղարաբաղյան խնդրի կարգավորման ջանքերը

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլեր, արխիվ

ՆԱՏՕ-ն կոչ է անում Հայաստանին և Ադրբեջանին ակտիվացնել ջանքերը ղարաբաղյան խնդրի կարգավորման ուղղությամբ: Այդ մասին այսօր Բաքվում լրագրողներին ասել է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի տեղակալ Ռոուզ Գոթեմյոլլերը:

«Մենք աջակցում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբին և կոչ ենք անում Ադրբեջանի և Հայաստանի կառավարություններին՝ ջանքեր գործադրել հակամարտության խաղաղ լուծմանը հասնելու համար», - ըստ «Ինտերֆաքս»-ի, ասել է ՆԱՏՕ-ի բարձրաստիճան պաշտոնյան: