Զոհվել է պայմանագրային զինծառայող

ՀՀ ՊՆ վարչական շենքը, արխիվ

Սեպտեմբերի 19-ին, ժամը 13:30-ի սահմաններում, Հայաստանի հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պատասխանատվության տարածքում, ըստ նախնական տվյալների հակառակորդի կողմից արձակված կրակոցից, պարանոցի շրջանում հրազենային գնդակային վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Հայկազ Բաբկենի Մաթևոսյանը (ծնված 1980թ ., ծառայում էր 2011 թվականից, Տավուշի ԶԿ):

Այս մասին հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը, հավելելով, որ զինվորական հոսպիտալ տեղափոխելիս Հ. Մաթևոսյանը մահացել է:

Վերջին օրերին հայ-ադրբեջանական սահմանագծին իրադրությունը դարձյալ սրվել է: