Տիգրան Բարսեղյանն ազատվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից

Երևանի քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Կամո Արեյանի որոշմամբ, Տիգրան Բարսեղյանն ազատվել է Երևանի գլխավոր ճարտարապետի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն։

Որոշման տեքստը տեղադրված է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքէջում։

Տիգրան Բարսեղյանն այդ պաշտոնը զբաղեցնում էր 2013 թվականից։