Լեռնային Ղարաբաղի նախագահ Բակո Սահակյանն այսօր ընդունել է Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին:
Ըստ Լեռնային Ղարաբաղի նախագահի պաշտոնական կայքէջի, հանդիպմանը քննարկվել են արտաքին քաղաքականությանը և այդ ոլորտում գործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հանդիպմանը մասնակցում էին ԱՀ արտգործնախարար Մասիս Մայիլյանը, պաշտոնատար այլ անձինք։
Զոհրաբ Մնացականյանն այսօր Ղարաբաղում հանդիպել է նաև Մասիս Մայիլյանի և Ազային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանի հետ։