Աֆղանստանում թալիբները 5 ոստիկան են սպանել

Աֆղանստանի Բաղդիսի շրջանի Քալա-է-Նաու ավան, արխիվ

Աֆղանստանում Բաղդիսի շրջանի Քալա-է-Նաու ավանի մատույցներում անցած գիշեր թալիբների նախաձեռնած գրոհի հետևանքով սպանվել է 5 ոստիկան, այդ թվում՝ ոստիկանների ջոկատի հրամանատարը:

Ըստ շրջանային օրենսդիր խորհրդի անդամ Մոհամադ Նազարի, 8 ոստիկան վիրավորվել է, ևս 8-ը համարվում է անհետ կորած: Թալիբներն այդ մարտում 22 զինյալ են կորցրել, 16-ը վիրավորվել են:

Աֆղանստանի բանակը և անվտանգության ուժերը ծանր պայքար են մղում թալիբների և զինված այլ խմբավորումների դեմ այն բանից հետո, երբ 2014 թվականին ՆԱՏՕ-ի ուժերի մեծ մասը դուրս բերվեց այդ երկրից: