Քննչական կոմիտեն և ոստիկանությունն այսօր առավոտյան ժամը 9։00-ից խուզարկություն են իրականացնում Yerevan.Today խմբագրությունում:
Նշենք, որ կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության վարույթում շարունակվում է Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) տնօրեն Արթուր Վանեցյանի և Հատուկ քննչական ծառայության (ՀՔԾ) պետ Սասուն Խաչատրյանի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցի գաղտնիությունը խախտելու՝ այն ձայնագրելու և տարածելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը։
Քննչական կոմիտեից նշում են, որ քննության շրջանակներում, օրենքով սահմանված կարգով, մի քանի հասցեներում կատարվում են խուզարկություններ։
Ըստ կոմիտեի, քրեական գործով այլ մանրամասներ հրապարակման ենթակա չեն։
Օրերս համացանցում տարածվեց հեռախոսային գաղտնալսված զրույցի ձայնագրություն, որտեղ Ազգային անվտանգության ծառայության տնօրենը և Հատուկ քննչական ծառայության պետը քննարկում են «Մարտի 1»-ի գործը:
ԱԱԾ-ի և ՀՔԾ-ի պետերի հեռախոսազրույցի հրապարակման փաստի առթիվ հարուցվել է քրգործ։ Քննչական կոմիտեն գործն ընդունել է վարույթ։