Թայֆունի պատճառով Չինաստանի հարավից ավելի քան 2.4 միլիոն մարդ է տարհանվել

Ֆիլիպիններ, 15-ը սեպտեբերի, 2018թ.

Չինաստանի հարավից ավելի քան 2.4 միլիոն մարդ է տարհանվել Mangkhut թայֆունի պատճառով։

Թայֆունի հետևանքով Ֆիլիպիններում և Հոնկոնգում տասնյակ մարդիկ են մահացել, ավելի քան 300-ը՝ վիրավորվել:

Հոնկոնգի պաշտոնյաները սեպտեմբերի 17-ին վնասը որակել են «լուրջ և լայնածավալ»։