Ադրբեջանական զինուժը երեկ գնդակոծել է Հայաստանի Տավուշի մարզի Չինարի գյուղը: «Արմենպրես» լրատվական գործակալության հետ զրույցում Չինարի համայնքի ղեկավար Սամվել Սաղոյանը հայտնել է, որ երեկ առավոտից լարվածություն է եղել հենակետերում, այնուհետև 20:30-ից մեկ ժամ տևողությամբ կրակել են գյուղի ուղղությամբ:
«Կրակում էին խոշոր տրամաչափի գնդացիրներից: Երկու տուն է թեթևակի վնասվել, առանձնակի բան չկա: Սահմանին մինչև 00:30-01:00 շարունակել է լարված մնալ, որից հետո մինչ այս պահը իրավիճակը հանգիստ է», - մանրամասնել է Սաղոյանը: