Հյուսիսային և Հարավային Կորեաները երկու երկրների միջսահմանային առաջին մշտական կապի գրասենյակն են բացել, որը կողմերին հնարավորություն կտա՝ ուղղակի խորհրդակցություններ անցկացնել «ներկորեական հարաբերությունների բարելավմանը, խաղաղությանը և բարեկեցությանը վերաբերող հարցերի շուրջ»: Սեուլը մտադիր է գրասենյակն օգտագործել նաև Փհենյանի միջուկային ծրագրի քննարկումների համար:
Այս տարվա ապրիլին երկու Կորեաների առաջնորդները հայտարարել էին, թե մտադիր են խաղաղության պայմանագիր ստորագրել, որը պաշտոնապես վերջ կդնի երկու երկրների միջև հակամարտությանը: Բացի այդ՝ Փհենյանն ու Սեուլը հայտարարել են Կորեական թերակղզին ապամիջուկայնացնելու մտադրության մասին:
Հյուսիսային և Հարավային Կորեաների հաջորդ գագաթնաժողովը տեղի կունենա հաջորդ շաբաթ Փհենյանում: Նախորդը հանդիպումը հարավում էր կայացել: Կիմ Չեն Ունը դարձավ առաջին հյուսիսկորեացի առաջնորդը, որը 1953 թվականից ի վեր այցելել է Հարավային Կորեա:
Իր հերթին՝ Մուն Ջե Ինը կդառնա առաջին հարավկորեացի ղեկավարը, որը պաշտոնապես կայցելի Փհենյան վերջին՝ ավելի քան մեկ տասնամյակի ընթացքում: Նրա այցը նախատեսված է սեպտեմբերի 18-ին