Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանեց Ելիսեյան պալատ, նրան դիմավորեց Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը:
Դիմավորման պաշտոնական արարողությունից հետո երկու երկրների ղեկավարները բանակցություններ կսկսեն աշխատանքային ճաշի շրջանակում:
Հանդիպումը լուսաբանման ենթակա չէ։
Նշենք, որ Փաշինյանը Ֆրանսիայում է Էմանյուել Մակրոնի հրավերով։