Դոնալդ Թրամփի նախընտրական շտաբի նախկին ղեկավար Փոլ Մանաֆորթը նախնական համաձայնություն է տվել քննության հետ համագործակցելու, որ վարում է հատուկ դատախազ Ռոբերտ Մյուլերը: Այս մասին հայտնում է ABC News-ը՝ վկայակոչելով իր աղբյուրները:
Մանաֆորթը մեղադրվում է մի շարք հանցանքներում՝ այդ թվում փողերի լվացման նպատակով ամերիկյան իշխանություններին ստելու, օտարերկրյա գործակալների գրանցման մասին օրենսդրությունը խախտելու և վկաներին կաշառելու մեջ:
Մանաֆորթի նկատմամբ դատավարությունը առաջինն է, որ կապված է Թրամփի նախընտրական շտաբի և Մոսկվայի միջև ենթադրյալ դավադրության հետաքննության հետ: